2018թ․ նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ:
Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀԿ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին:
Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ։