igc.am

ՀՀ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

միջգերատեսչական խումբ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ինտերնետի զարգացման արդյունքում առաջացող մարտահրավերները պահանջում են հանրության կողմից համարժեք արձագանքներ: Ստեղծված «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» (ՀՀ ԻԿՀ) միջգերատեսչական խումբը ներառում է իր կազմում պետական, հասարակական, մասնավոր հատվածի մասնակիցներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, գիտությունների ակադեմիան` ապահովելով Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոտեցումը, ինչը հնարավորություն է ստեղծում արձագանքել մարտահրավերներին: Խումբը ղեկավարվում է թափանցիկության սկզբունքով` ապահովելով հանրության իրազեկումը իր աշխատանքների մասին igc.am կայքի միջոցով: Ինտերնետի կառավարումը պահանջում է աշխատանքի նոր եղանակներ, որոնք համարժեք կլինեն տեղեկատվական հասարակության աննախադեպ արագ զարգացումներին: Հանրության մասնակցությունն այստեղ հաջող զարգացման ամենակարևոր երաշխիքն է: Խմբի աշխատակարգը բացառիկ հնարավորություն է տալիս հաշվի առնել բոլորիս կարծիքները որոշումներ կայացնելիս:

ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով

Մեր մասին

WSIS որոշումների և աշխատանքային ծրագրի արդյունքում ձևավորվել է համաշխարհային Ինտերնետ Կառավարման Համաժողով (IGF) կառույցը, որն ընդգրկում է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին` պետական, մասնավոր և հասարակական:

ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» թիվ 34 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով կազմավորվել է «Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարման հանձնաժողով (ԻԿԽ)» միջգերատեսչական խումբը, որի կազմում նմանապես ընդգրկված են պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Քարտուղարության գործառույթները իրականացնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:

ԻԿՀ կազմը

Գեւորգ Մելիքսեթյան
Միջգերատեսչական խմբի ղեկավար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Գրիգորի Սաղյան
Միջգերատեսչական խմբի քարտուղար
Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ներկայացուցիչ, ԻԿԽ քարտուղար
Ալբերտ Տոնեյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ
Ալեքսեյ Սանդիկով
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ Աժ պատգամավոր
Անդրեյ Գրիգորյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ Այ Փի հիմնական ցանցի վարչության ղեկավար
Աննա Մարգարյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
Աննա Չուլյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
Անուշ Բեղլոյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ Աժ պատգամավոր
Աշոտ Իզրաիլյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բիզնես լուծումների բաժնի պետ
Արսեն Սայադյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ ԱԱԾ աշխատակից
Գևորգ Գևորգյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ
Դավիթ Ալավերդյան
Միջգերատեսչական խմբի անդամ
Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ
Դավիթ Հայրապետյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միջօպերատորական համագործակցության և մեծածախ վաճառքների վարչության ղեկավար
Լիաննա Գալստյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«Ինտերնետ հանրության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ
Հայկ Մկրտչյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
Մանե Մադոյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ
Միսակ Խաչատրյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի ՑՏԲ տեխնիկական ադմինիստրատոր, «ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ ցանցային կառավարման և մոնիտորինգի դեպարտամենտի ղեկավար
Նարինե Մանուկյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ավագ ճարտարագետ, ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի սպասարկման խմբի ղեկավար
Սամվել Մարտիրոսյան
Միջգերատեսչական խմբի անդամ
«ԱրմՍեք» հիմնադրամի տնօրեն
Վահան Հովսեփյան
Միջգերատեսչական խմբի անդամ
ՌԱՅՓ ԷնՍիՍի (RIPE NCC), Կովկասի և Կենտրոնական Ասիայի Արտաքին հարաբերությունների գծով տնօրեն
Տիգրան Հակոբյան
Միջգերատեսչական խմբի անդամ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով նախագահ
Քրիստինա Հակոբյան
Միջգերատեսչական խմբի անդամ
Ա յՔԱՆՆ Կառավարական խորհրդատվական կոմիտեի (ICANN GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդական
Քրիստինե Գյոնջյան
Միջգերատեսչական խմբի անդամ
Հայաստանի օպերատորների միության տնօրեն

Կապ մեզ հետ

Հասցե

Երևան, Արամ Խաչատրյան 17, 3

Էլ.փոստ

secretariat@igf.am

Հեռախոս

+374 60 272 215