igc.am

APrIGF 2015

Ս.թ. հուլիսի 1-3-ին Մակաոյում կայացավ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային Ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (APrIGF 2015), որին մասնակցեց   ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը` Հայաստանի Ինտերնետ կառավարման սկզբունքների մասին զեկույցով:

APrIGF-ը Ինտերնետ կառավարման տարածաշրջանային նախաձեռնությունների առանցքային համաժողովներից մեկն է, որը բաց հարթակ է ապահովում բազմաշահառու կողմերին քննարկելու և բացահայտելու Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտերնետ կառավարման խնդիրներն ու գերակայությունները, նպաստում է Ինտերնետ կառավարման զարգացմանը, ինչպես նաև աջակցում ավելի լայն համաշխարհային ինտերնետ հանրությանը:
Համաժողովի hովանավորներից էին APNIC, Google, ISOC և ICANN միջազգային կազմակերպությունները:

Facebook
Twitter