
Երկրորդ հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը անցկացվել է 2016 թ.-ի հոկտեմբերի 5-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվատական տեխնոլոգիաների նախարարության և Ինտերնետ Հանրություն ՀԿ աջակցությամբ։ Համաժողովը միավորել էր բոլոր շահառու խմբերից շուրջ 150 մասնակիցներ 10 երկրներից` ԱՄՆ, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Իրան, Ուկրաինա, Ռումինիա, Ռուսաստան, Վրաստան։ Մասնակիցների 86%-ը Հայաստանից էին։
Համաժողովի նպատակն էր տվյալ ոլորտի ներուժի ստեղծումը, Ինտերնետ կառավարման հարցերի շուրջ ի հայտ եկող մարտահրավերների, ինչպես նաև ապագա ուղիների քննարկումների համար հարթակի տրամադրումը:
Երկրորդ հայկական Ինտերնետ կառավարման համաժողովի թեման էր «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար»: Միջոցառումը հագեցած էր զեկույցներով և նիստերով:
Համաժողովի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ArmIGF կայքում։