igc.am

N2 Forum, ArmIGF 2019 | 5-րդ Հայկական ինտերնետ կառավարման համաժողով

Այս տարվա հոկտեմբերը հագեցած էր ՏՏ միջոցառումներով։ Մեկնարկելով հոկտեմբերի 6-9-ին կայացած WCIT 2019 համաշխարհային կոնգրեսով՝ ինտերնետի զարգացման շահակիր կողմերի ջանքերով հոկտեմբերի 10-12-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ N2 համաժողովը։ Այն հյուրընկալել էր տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։

«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անց է կացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ՄԱԿ-ի IGF MAG անդամ և ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

N2 համաժողովի շրջանակում ներառված էր 6 միջոցառում, որոնցից հատկանշական են Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF) և Երիտասարդների Ինտերնետ կառավարման 1-ին համաժողովը (YIGF)։

Հոկտեմբերի 10-ին, ArmIGF 5-ի բացմանը ելույթով հանդես եկան Ինտերնետ կառավարման խորհրդի նախագահ, ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը և խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը։ Համաժողովի մանրամասները հասանելի են պաշտոնական կայքում։

Share This Post