2019 թ. երկրորդ բաց խորհրդակցությունները և MAG-ի հանդիպումը տեղի ունեցան ապրիլի 9-11-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) շենքում: MAG խմբի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց IGF2019-ի կազմակերպման քննարկումներին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-29 Բեռլինում:
Միևնույն ժամանակ ապրիլի 8-12-ին տեղի ունեցավ WSIS 10-րդ համաժողովը, որի շուրջ հավաքվել էին բազմաթիվ երկրների պատվիրակություններ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ WSIS համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները: