igc.am

IGF 2019 | Բեռլին, Գերմանիա, 25-29 նոյեմբեր 2019

2019թ․ նոյեմբերի 25-29-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացավ 14-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս տարի համաժողովը կրում էր «Մեկ աշխարհ, մեկ ցանց, մեկ տեսլական» խորագիրը՝ հատկապես կենտրոնանալով Կայուն զարգացման ծրագրերի իրականացման վրա: Ծրագիրը ձևավորվել էր երեք հիմնական թեմաների շուրջ՝ Տվյալների կառավարում, Թվային ներառում, Անվտանգություն, ապահովություն, կայունություն և ճկունություն։

Համաժողովին մասնակցում էին 161 երկրներից ժամանած շուրջ 3700 մասնակից և ևս 3000 առցանց մասնակից։

Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀԿ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես հիմնական սեսիայի, այնպես էլ տարբեր թեմաներով քննարկումներին:

Առաջին անգամ համաշխարհային IGF-ին Գերմանիայի Բունդեսթագի հրավերով նաև մասնակցում էր ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

 

Share This Post