
2017թ. դեկտեմբերի 18-21-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովը (IGF 2017)։ Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Հայկական ԻԿՀ անունից իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև ԻԿՀ քարտուղար Գրիգոր Սաղյանը և քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը։
Այս տարվա հանդիպմանը ներկա են գտնվել 2019 մասնակից 142 երկրից՝ ներկայացնելով բոլոր շահառու խմբերը։ Կազմակերպվել է 32 հեռակապի հանգույց՝ 1661 հեռակա մասնակիցներով, որոնք հիմնականում կապ են հաստատել հետևյալ երկրներից․ ԱՄՆ, Շվեյցարիա, Նիգերիա, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Մեքսիկա։