igc.am

IGF 2015

2015թ. նոյեմբերի 10-13-ին Բրազիլիայի Ժոաո Պեսսոա քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման 10-րդ համաժողովը (IGF 2015), որին մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը` կազմակերպելով «ԻԿՀ նախաձեռնությունների վարպետ-խոհարար» սեմինար ազգային և տարածաշրջանային ԻԿՀ նախաձեռնությունների մասնակցությամբ:

Ինտերնետ կառավարման համաժողովը բազմաշահառու հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու Ինտերնետին առնչվող հանրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Այս տարվա ԻԿ համաժողովը միտված էր մի շարք թեմաների, այդ թվում, կիբերանվտանգություն և վստահություն, Ինտերնետ տնտեսություն, ներառականութուն և բազմազանություն, հրապարակայնություն, բազմաշահառու համագործակցության ընդլայնում, Ինտերնետը և մարդու իրավունքները, կարևորագույն ինտերնետ ռեսուրսներ և ի հայտ եկող հարցեր:

IGF-ի մասին լրացուցիչ տեղեկություններ

IGF 2015 զեկույցներ

Facebook
Twitter