igc.am

Geoigf 2016

ԻԿՀ քարտուղար Գրիգոր Սաղյանը և քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեցին ս․թ․ սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած Վրաստանի Ինտերնետ կառավարման ֆորումին (GeoIGF): Շուրջ 180 վրացի և օտարերկրյա մասնակիցներ ֆորումին ներկայացան համացանցի հետ կապված հարցերի շուրջ քննարկումներով: 

 

Օրակարգի թեմաները անդրադարձան Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելին, Ինտերնետ հասանելիության և լայնաշերտ կապի խոչընդոտներին, թվային դարաշրջանում հեղինակային իրավունքին, անհատական տվյալների գաղտնիությանն ու պաշտպանությանը, դոմենային անուններին, առցանց մանկական անվտանգությանը, ինչպես նաև ԶԼՄ-ներն ու Ինտերնետը թեմային: Ֆորումին մասնակցում էին, պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, մասնավոր ընկերությունների և տեխնիկական համայնքի ներկայացուցիչներ։

Facebook
Twitter