igc.am

EuroDIG 2016

Ինտերնետ կառավարման Եվրոպական երկխոսության (EuroDIG) 9-րդ հանդիպումը տեղի ունեցավ ս․թ․ հունիսի 9–10 Բելգիայի Բրյուսել քաղաքում «Ընդգրկելով թվային զարգացումը թե հեղափոխությունը» կարգախոսով։ Հանդիպումը կազմակերպել էր EURid-ը (.eu ռեգիստր) Եվրոպական Հանձնաժողովի համագործակցությամբ։

Կառավարությունների, մասնավոր սեկտորի, տեխնիկական համայնքի, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի շուրջ 600 ներկայացուցիչներ հավաքվել էին Բրյուսելում՝ անդրադառնալու ինտերնետ կառավարման և քաղաքականության հարցերին, այդ թվում ինտերնետ գաղտնիությանը, անվտանգությանը և հասանելիությանը։

Facebook
Twitter