Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը տեղի ունեցավ 2017 թ.-ի հոկտեմբերի 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կազմակերպվել էր
Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից,
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվատական տեխնոլոգիաների նախարարության և
Ինտերնետ Հանրություն ՀԿ աջակցությամբ։ Համաժողովը միավորել էր բոլոր շահառու խմբերից շուրջ 130 մասնակիցներ Նիդերլանդներից, Շվեյցարիայից (հեռահար), Ռուսաստանից և Վրաստանից։ Մասնակիցների 94.6%-ը Հայաստանից էին։
Համաժողովի նպատակն էր տրամադրել քննարկումների համար բաց հարթակ, որտեղ ոլորտի մասնագետները և հանրությունը կարող էին վերհանել առկա խնդիրները և ուրվագծել հնարավոր լուծումները: Միջոցառումը հագեցած էր զեկույցներով և նիստերով:
Համաժողովի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ
ArmIGF կայքում։