igc.am

Ռուսական ԻԿՀ – RIGF-2015

Ս.թ. ապրիլի 7-ին Մոսկվայում կայացավ 6-րդ ռուսական Ինտերնետ կառավարման համաժողովը (RIGF-2015), որին մասնակցում էր ՀՀ ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը: 

 

Միջոցառումը կազմակերպել էր RU/РФ տիրույթի համակարգող կենտրոնը` Ինտերնետի տեխնիկական կենտրոնի, Ռուսաստանի հեռահաղորդակցության և ԶԼՄ-ների նախարարության, Ռուսաստանի էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (RAEC) և Կասպերսկու լաբորատորիայի աջակցությամբ: 

 

Համաժողովի գործընկերներն էին ICANN, ISOC և APTLD միջազգային կազմակերպությունները: Այս տարի համաժողովը համախմբել էր շուրջ 500 մասնակիցներ 27 երկրներից և չորս մայրցամաքներից` Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա:

Facebook
Twitter